Մարտի 1-ը, հասկացեք վերջպես, մի ընդհանրություն չի:
Բաղկացած է երկու մասից:
1-ին մասը ՝ փետրվարի 19-ից մինչև մարտի 1-ի լուսաբաց:
Մինչև Ազատության հրապարակում անհամաչափ ուժի կիրառմամբ միտինգի ցրումը:
Նպատակը՝ ընտրված նախագահ Սերժ Սարգսյանին ոչ լեգիտիմության քղամիդ հագցնելը:
Դրանով իսկ, առնվազն երկու նախագահական
Ժամանակահատված` 10 տարի, երկարացնել Արցախի փաստացի անկախ գոյությունը:
(Արցախը կարող էր հանձնել միայն լեգիտիմ, արդար, համաժողովրդական ընտրությամբ ընտրվածը, ինչն էլ արեց 2018 թ. ձեր բերածը):
2008 թ. hետընտրական շարժումը իշխանության համար չէր:
Լիներ իշխանության համար, փետրվարի 26 –ին, երբ ի պաշտպանություն Ս. Սրգսյանի` «Հանրապետության» հրապարակում կազմակերպված մոտ 35 հազարանոց միտինգավորները. գետին նետեցին ՀՀԿ դրոշները և միացան Ազատության հրապարակի միտինգավորներին, կգնային Բաղրամյան պողոտա, նախագահական:
Արցախի կյանքը երկարացնելու միակ ձևը դա էր ու արվեց:
ՈՒրիշ ոտքեր թող կախաղանին մոտ չգան...
2- րդ մասը՝ մարտի 1-ի կեսօր և լույս 2-ի գիշեր, գունավոր հեղափոխության փորձ էր, Նիկոլի և մի քանիսի գլխավորությամբ:
Եվ օրվա իշխանությունը պարտավոր էր կանխել այդ մայդանն ու գունավոր չուման:
Ինչն էլ կատարեց, երբ բաց տեքստով ստացավ Առաջին Նախագահի
Հավաստիացումը.
«Միասնիկյանի արձանի մոտ ես ժողովուրդ չունեմ… Ամբոխի հետ ես
կապ չունեմ»:
Գրողը տանի, վերջապես ձեզ հարց տվեք, թե ինչու՞ դառնալով վարչապետ,Նիկոլը ոչ թե 2018, այլ 2019 թվին դտավարություն սկսեց մարտի 1-ի վերաբերյալ:
2019 թվին… երբ անցել էր վաղեմության ժամկետը:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ